Թաթոյանն ակտիվ հանրային գործունեություն է սկսում, բայց «կուսակցական գործընթացներում չկա»20 սեպտեմբերի 2022 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է ակտիվ հանրային գործունեություն ծավալելու մասին՝ շեշտելով, որ այս պահին «որևէ քաղաքական գործընթացի մեջ ներգրավված չէ»: «Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ: Հիմնադրամը չունի կոնկրետ օլիգարխի և մեծահարուստի ֆինանսավորում։ Այն հիմնված է սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Թաթոյանը նշել է, որ իրականացնելու է հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն՝ պետք է արձանագրել օրհասական հարցերը և լրացնել բացերը։ «Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետի թեկնածու և այլն, կարծում եմ, որ հանրությունն իմ կարողությունները լավ գիտի, ես ինքս իմ կարողությունները լավ գիտեմ. այս պահին ես ինձ տեսնում եմ այստեղ», - ասել է Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը։ Անդրադառնալով ԱԺ մոտ ինքնաբուխ հավաքին իր մասնակցությանը՝ Թաթոյանն ասել է, որ հավաքին մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի և ոչ որպես որևէ կուսակցական շարժման մաս, գրում է Sputnik Արմենիան։ «Դա ինքնաբուխ հավաք էր, ես մասնակցել եմ որպես հավաքի մասնակից։ Ելույթ եմ ունեցել, որպես ՀՀ քաղաքացի ասել եմ իմ մտահոգությունները, որտեղ ոչ մի նոր բան չկար, իմ ասածները նորություն չէին։ Կուսակցական շարժում չէր, ես նման գործընթացների մեջ չեմ եղել, չկամ։ Միշտ ասել եմ, եթե նպատակահարմար գտնեմ, որ ճիշտ ձևը դա է, ապա կհայտարարեմ դրա մասին»,– նշել է Թաթոյանը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |