«ԱրմենԹելը» շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին

PanARMENIAN.Net - «ԱրմենԹելը» (ապրանքանիշը` Beeline) շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բջջային հեռախոսեր եւ «ոսկե համարներ» է հանձնել դպրոցը գերազանցությամբ ավարտած աշակերտներին:



«ԱրմենԹել» ընկերությունն ուրախ է ձեզ հետ կիսել այս տոնը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս երեխաների եւ պատանեկության կրթությանն ու զարգացմանը, որովհետեւ գիտելիքը մնայուն արժեք է, եւ ապագայում դուք բազմիցս կհամզովեք դրանում»,- ասել է Իգոր Կլիմկոն:



Շրջանավարտներին շնորհավորել է Հայաստանի Արմավիրի մարզի պետ Աշոտ Ղահրամանյանը: Իր ուղերձում նա նշել է. «Դուք մեր երկրի ապագան եք: Այսօր դուք կյանք եք մտնում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում մեծ կյանքի առաջին քայլերում եւ վստահ եմ, որ դուք կդառնաք մեր հայրենիքի արժանի քաղաքացիները»:
 Ուշագրավ
Դուբայից իրականացվող չվերթը, որը նախօրեին վայրէջք է կատարել իրաքյան Էրիբլում, Երևան կժամանի երեկոյան 20:00
Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղումների հետևաքները վերացնելու և գնացքների չվացուցակը վերականգնելու համար
Երևան-Թբիլիսի գնացքը «Երևան» կայարանից մեկնեց այսօր` 9:00-ին:
Իսպանացի Սամուել Արանդայի լուսանկարում պատկերված է փարաջայով կին, ով գրկում է վիրավորին