Հայ ժողովուրդը բնիկ է Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում17 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հայերը ազգային փոքրամասնություն չեն հանդիսանում ոչ Թուրքիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Հայերը բնիկ ժողովուրդ են այդ երկրներում եւ, ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների իրավունքի մասին հռչակագրի, պաշտպանության իրրավունքն ունեն: Այդ մասին երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամ, փիլիսոփա Արմեն Աբրահամյանը: «Այսօր աշխարհի շատ երկրներ պատրաստ են պաշտպանել բնիկ ժողովրդների իրավունքները: Հենց այդ պատճառով մեր խորհուրդը դատական գործ է հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ` Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման համար: Այդ հուշարձանները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են այդ տարածքում»,-ասել է նա: Նա հավելել է, որ խորհուրդը մտադիր է նաեւ դատական գործ հարուցել Թուրքիայի դեմ միջազգային ատյաններում: Ըստ Աբրահամյանի, այն մի քանի բաղկացուցիչ կունենա` Աբդուլ Համիդ II գործողությունները, 1909թ. ջարդը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը: Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամները հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ժնեւում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության եւ գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիքների ու բանահյուսության միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում: Նստաշրջանում հայ պատգամավորները նշել են, որ Արեւմտյան Հայաստանի հայերը Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն են եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:--ԿԱ-- Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |