Երեւանում կանցնեն ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Երեւանում կանցնեն տոնական միջոցառումներ նվիրված Երեւանի պետական համալսարանի(ԵՊՀ) 90-ամյակին: Հոբելյանական միջոցառումների կազմակերպումը սկսվել է մայիս ամսվանից:



«Սպասվում է, ավելի քան 60 հյուրերի ներկայությունը, որոնց թվում են համալսարանների ռեկտորներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, նաեւ ԵՊՀ-ի հետ համագործակցող բուհերի վարչության ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Սիրիայից, Լեհաստանից, Իրանից, Վրաստանից»,- հայտնել է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:



Սեպտեմբերի 29 ԵՊՀ-ում կկայանա գրքերի շնորհանդեսը, որոնց հրատարակումը նվիրված է բուհի 90-ամյակին: Շնորհանդեսի ընթացքում համալսարանական դասախոսներին, գիտնականներին եւ ուսանողներին կհանձնվեն պատվոգրեր, մեդալներ եւ շքանշաններ, որոնք, ռեկտորի խոսքերով պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում: Հոբելյանական միջոցառումների ընթացքում տեղի կունենան երկու միջազգային գիտաժողով` «21 դարի համալսարանական կրթությունը» եւ «Կրթության որակի ասպեկտները»:



«Հոկտեմբերի 3-ին մոտ 300 մարդ, այդ թվում նաեւ հյուրերը եւ ԵՊՀ-ի վարչական կազմը դոկտորական պատմուճաններով քայլերթով ԵՊՀ-ից կհասնեն մինչեւ Սպենդիարյանի անվան պետական օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ տեղի կունենա տոնական համերգ Հայաստանի հայտնի համույթների մասնակցությամբ»,- ասաց ԵՊՀ-ի ռեկտորը:



ԵՊՀ-ն հիմնադրվել է 1919 թ-ի մայիսի 16-ին, Հայաստանի կառավարության որոշմամբ: ԵՊՀ-ն երկրի խոշորագույն գիտակրթական հիմնարկներից մեկն է:



Այսօր ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներում ուսանում է մոտ 13 հազար ուսանող, աշխատում է մոտ 1500 դասախոս, որոնցից 197-ը ունեն պրոֆեսորի կոչում, 504-ը դոցենտի կոչուն, 405 ասիստենտ եւ ավելի քան 500 դասախոս: Համալսարանում աշխատում են 25 ակադեմիկոսների եւ ՀՀ ԳԱԱ 23 թղթակից անդամներ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---