Երեւանում տոնում են FYCA հասարակական կազմակերպության 10-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տոնում են FYCA (Federation of Youth Clubs of Armenia) հասարակական կազմակերպության 10-ամյակը: «Տաս տարվա ընթացքում FYCA դարձավ ամենաակտիվ կազմակերպությունը, որը իրականացնում է երիտասարդական ծրագրերը: Վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդական ծրագրերի իրականացվող քանակի եւ ակտիվության տեսակետից FYCA-ն գրավում է երրորդ տեղը հետխորհրդային երիտասարդական կազմակերպությունների թվում», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը:



Նրա խոսքերով, 2008 թ-ն, ավելի քան 100 երիտասարդ տարբեր ծրագրերի շրջանակներում եղել են արտասահմանում: Մեկ տարվա ընթացքում իրականացվում է մոտ 50 ծրագիր:



FYCA հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ-ն 7 երիտասարդական կազմակերպությունների միավորման հիման վրա: Կազմակերպության ֆինանսավորումը իրականացվում է տարբեր դրամաշնորհային ծրագրերի հիման վրա:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---