Խոսրովի արգելոցի տնօրենի սպանությունը քրեական հեղինակությունների վրե՞ժն է

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության դրդապատճառներից մեկը կարող է լինել վրեժը:



Հունիսի 20-ին Սամվել Շաբոյանի եղբայր Պերճիկ Շաբոյանը Արարատի մարզի Գորավան գյուղում սպանեց օրենքեվ գող` 40-ամյա Մարզպետունի Պետրոսյանին, որը հայտնի էր որպես «Մարսո»: Ավելի ուշ ոստիկանություն ներկայանալով, Պ.Շաբոյանը պատմել է, որ գնացել էր Գորավան Մ.Պետրոսյանի հետ «որոշ անձնական հարցեր պարզելու համար: Նման պարզաբանության արդյունքը եղավ այն, որ Շաբոյնը կրակեց Պետրոսյանի վրա 12 տրամաչափի որսորդական հրացանից: Վեդիի հիվանդանոց հասցված Մ.Պետրոսյանը ստացած վերքից մահացավ: Պերճիկ Շաբոյանը ձերբակալվեց:



Նոյեմբերի 19-ին, ժ.00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժ.23.50-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:



Նախկինում Ս.Շաբոյանը լրագրողնեի հետ զրույցում բազմիցս է հաղորդել, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում տեղի որսագողների մաֆիայից:
 Ուշագրավ
Դուբայից իրականացվող չվերթը, որը նախօրեին վայրէջք է կատարել իրաքյան Էրիբլում, Երևան կժամանի երեկոյան 20:00
Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղումների հետևաքները վերացնելու և գնացքների չվացուցակը վերականգնելու համար
Երևան-Թբիլիսի գնացքը «Երևան» կայարանից մեկնեց այսօր` 9:00-ին:
Իսպանացի Սամուել Արանդայի լուսանկարում պատկերված է փարաջայով կին, ով գրկում է վիրավորին