Ղրիմի հայ համայնքը 20 տարեկան է27 նոյեմբերի 2009 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սիմֆերոպոլում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որը նվիրված է Ղրիմի հայ համայնքի 20-ամյակին: Ղրիմի ուկրաինական ակադեմիական երաժշտական թատրոնում տեղի կունենա համերգ, որը նվիրված է համայնքի հոբելյանին: Տեղի կունենա նաեւ Ղրիմի հայ համայնքի անդամների եւ բարեկամների պարգեւատրում: Հյուրերի առաջ ելույթ կունենան Ուկրաինայի «Արարատ» պարային համույթը:Տոնական միջոցառումների ներկա կլինեն Ուկրաինայի հայ համայնքի գործիչները, իշխանության ներկայացուցիչները: Հայերի Ղրիմում բազմադարյա պատմությունը, ունի ինչպես լուսավոր, այնպես էլ ողբերգական էջեր: Հայ համայնքի հիմնադրման առաջին իսկ օրերից, համայնքը մի քանի անգամ ենթարկվել է գրեթե ամբողջական ոչնչացման կամ դեպորտացիայի, սակայն ամեն անգամ վերածնվում էր, հաղորդում է Analitika.at.ua-ն: Դուբայից իրականացվող չվերթը, որը նախօրեին վայրէջք է կատարել իրաքյան Էրիբլում, Երևան կժամանի երեկոյան 20:00 Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղումների հետևաքները վերացնելու և գնացքների չվացուցակը վերականգնելու համար Երևան-Թբիլիսի գնացքը «Երևան» կայարանից մեկնեց այսօր` 9:00-ին: Իսպանացի Սամուել Արանդայի լուսանկարում պատկերված է փարաջայով կին, ով գրկում է վիրավորին |