Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում` Նոր Արբատում սպանվել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մի բանվոր, հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը Մոսկվայի ներքին գործերի պետական վարչության Տեղեկատվության ու հասարակական կապերի վարչության հերթապահ սպա Արկադի Բաշիրովը:



Ըստ նրա, հանցագործությունը կատարվել է հունվարի 11-ի երեկոյան Նոր Արբատի թիվ 15 տան հարեւանությամբ, «Մոսկվիչկա» առեւտրի կենտրոնից ոչ հեռու: «Ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում եւ բնակվում են Մոսկվա աշխատելու նպատակով եկած բանվորներ, որոնց միջեւ վեճ է ծագել»,-ասելէ Բաշիրովը:-Արդյունքում Հայաստանի քաղաքացին դանակահարվել է եւ տեղում մահացել»:



Մոսկվայի ներքին գործերի պետական վարչության ներկայացուցիչը հաղորդել է, որ «թարմ հետքերով» միլիցիոներները հինգ կասկածյալների են ձերբակալել: «Ձերբակալվածները ԱՊՀ երկրներից ժամանած բանվորներ են,-ասել է Բաշիրովը:-Այժմ նրանք գտնվում են «Արբատ» ներքին գործերի բաժանմունքում, ընթանում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ:
 Ուշագրավ
ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ
«Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում