Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել երկրաշարժ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 9-ին տեղական ժամանակով 03:03-ին Հայաստանի հյուսիսում Աշոցք գյուղից 16 կմ դեպի արեւելք տեղի ունեցավ 2.7 բալանոց երկրաշարժ: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է ՀՀ-ի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մամլո ծառայության ղեկավար Համլետ Բիշարյանը: Նրա խոսքերով, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ, խորությունը` 10 կմ:



Բիշարյանը նաեւ ասել է, որ սա առաջին անգամը չէ. «Փետրվարի 3-ին, Աշոցք գյուղից 5 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա տեղի էր ունեցել 2 բալանոց երկրաշարժ»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---