ՀՀ ՏՄՊՊՀ-ն մերժել է վարչական բողոքը

PanARMENIAN.Net -
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում, հանձնաժողովը քննարկել եւ մերժել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար հանձնաժողովի որոշման մի քանի կետերն անվավեր ճանաչելու վերաբերյալ:



Խնդրո առարկա որոշմամբ դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները` սահմանափակելով մրցակցությունը եւ չունենալով դրա համար տնտեսական որեւէ հիմնավոր գործոն: Մասնակից ընկերություններն, ըստ օրենքի, տուգանվել են յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափն ընդհանուր առմամբ (յոթ ընկերության համար) կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ: Վարչական բողոքում նշված փաստարկները հանձնաժողովը ոչ հիմնավոր է համարել` տուգանքի մասին որոշումը թողնելով ուժի մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---