ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը20 մարտի 2010 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը երգ է նվիրել` այդ կերպ մասնակցելու պետական քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին: Նույնանուն երգը, որ հեղինակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը (խոսք` Սերգեյ Հարությունյան), նրա իսկ կատարմամբ ներկայացվել է սփյուռքի նախարարությունում: Ունկնդիրների շարքում են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, որի նախաձեռնությամբ է նոր երգը նվիրաբերվել նախարարությանը: «Ոգեւորված երգի կատարումից ներկաները` տիկին Հակոբյանի եւ պարոն Հովսեփյանի գլխավորությամբ, փորձեցին կատարել այն` շուրջպար բռնելով: Այնուհետեւ նախարար Հ. Հակոբյանը Աղվան Հովսեփյանին հանձնեց շնորհակալագիր «ազգանվեր եւ հայրենանվեր գործունեության, աննախադեպ նախաձեռնությունների, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեությանը հայանպաստ շունչ ու հոգի հաղորդելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցությանն իր որդիական նվիրումի համար», - ասվում է նախարարության հաղորդագրությունում: Վերջում «Արի Տուն» ծրագիրը խորհրդանշող նվերներ հանձնելով երգի ստեղծման մասնակիցներին` նախարարը վստահաբար շեշտել է, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ստեղծել «հզոր Հայրենիք, երազների Հայրենիք», ուր ապրելու մեծ ցանկություն կունենան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |