Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ28 հունիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Վազգեն Առաջինի անունը կրող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում կայացել է ռուսաց լեզվի կատարելագործման սենյակի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բարեգործ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Բացման արարողությանը ներկաներին ողջունել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի աբեղա Գևորգ Սարոյանը: Նա նշել է. «Ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակի բացման գաղափարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին, որն արդեն 2 տարի հարստացնում է մեր հոգևոր դպրանոցի գրադարանը աստվածաբանական գրականությամբ և մեր ուսանողներին ապահովում է ռուսաց լեզվի լավագույն դասագրքերով: Սենյակի ստեղծումը նպատակ է հետապնդում հոգևոր- կրթական մակարդակում ամրապնդել և զարգացնել Սբ. Ալեքսանդր Նևսկու անվան Սանկտ Պետերբուրգի ուղղափառ ակադեմիայի և Վազգեն 1-ինի անվան Սևանի հոգևոր դպրանոցի միջև հարաբերությունները»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր դպրանոցի և ակադեմիայի եպիսկոպոս Ամվրոսի Գատչինսկին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ուրիշներ: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |