Թուրքիան չի հանգստանա մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում, վստահ է Սամվել Կարապետյանը

Թուրքիան չի հանգստանա մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում, վստահ է Սամվել Կարապետյանը

PanARMENIAN.Net - «Մենք պետք է ուրախ լինենք, որ այսօր Անիի Մայր տաճարում նամազ է անցկացվելու: Մինչև վերջերս այն տեղը, որտեղ նամազ է արվելու, օգտագործվում էր որպես արտաքնոց, իսկ այսօր թուրքական կառավարությունն այնտեղ նամազ է անում՝ խոստովանելով, որ Անին իրոք սրբավայր է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, Թուրքիայում շատ են մեջիթի վերածված քրիստոնեական եկեղեցիները, սակայն կառավարությունն ընտրել է այդ վայրը, ավելի ուժեղ վիրավորելու համար հայերի զգացմունքները:

Կարապետյանը հիշեցրել է, որ Արևմտյան Հայաստանում շուրջ 2000 հայկական եկեղեցի ու ճարտարապետության հուշարձան է եղել, սակայն այժմ մնացել է միայն 1/10-ը: «Եթե Թուրքիան շարունակի նույն տեմպերով ոչնչցանել հուշարձանները, ապա 10-15 տարուց ոչ մի եկեղեցի չի մնա: Թուրքիան չի հանգստանա, մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում՝ ջնջելու համար նույնիսկ հիշատակումները հայերի մասին, որոնք այդ տարածքի բնիկներն են»,-ասել է հայ պատմաբանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---