Կարեն Զադոյան. Հայ կազակները Հայաստանի զինված ուժերի ռեզերվն են

PanARMENIAN.Net - «Կազակությունը դա եղբայրություն է, և եթե հարկ լինի պաշտպանել հայ կազակների շահերը, ապա կազակները մեր կողքին կլինեն, անկախ նրանից, թե ինչ վիճակում կլինի երկիրը՝ ռազմական թե խաղաղ»,-հայտարարել է Հայ կազակների միավորման ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես կվարվի կազակների միավորումը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ընդ որում, նա նշել է, որ հայ կազակները Հայաստանի զինված ուժերի ռեզերվն են: «Մենք մեր հայրենիքի պաշտպաններն ենք և հարկ եղած դեպքում կհամալրենք հայոց բանակի շարքերն ու կպաշտպանենք մեր Հայրենիքի շահերը»,-ասել է Զադոյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---