Հայաստանում Խոջալուի իրադարձությունների մասին պատմող ֆիլմ է նկարահանվում 1 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Սովորական ցեղասապնություն» նախագծի շրջանակներում Հայաստանում փաստագրական ֆիլմ է նկարահանվում Խոջալուի իրադարձությունների մասին: Այդ մասին «Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանը: Ըստ նրա, այդ ֆիլմը կներկայացնի Խոջալուի իրադարձությունների մի շարք ասպեկտներ, որոնք շատ ցավագին է ընկալում ադրբեջանական կողմը: «Մեր փորձագետներն այն եզրակացությանն եկան, որ Բաքվի բոլոր վարկածները Խոջալուի իրադարձությունների մասին չի համապատասխանում իրականությանը: Ըստ փորձագիտական եզրակացությունների, փաստերը վկայում են այն մասին, որ Խոջալույում կատարվածը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության անգործության հետևանք է: Փաստերը նաև ապացուցում են, որ քաղաքի բնակչությունը զգուշացվել էր առաջիկա ռազմական գործողությունների մասին, ինչը թույլ կտար նրանց լքել քաղաքը, սակայն ադրբեջանական ղեկավարությունը օգտագործեց Խաջալուի խաղաղ բնակչությանը որպես վահան»,-ասել է կենտրոնի նախագահը: Նա հավելել է նաև, որ ֆիլմում կներկայացվեն կադրեր, որտեղ հստակ երևում է, թե սպանվածների թվում որքան շատ են զինվորական համազգեստով մարդիկ: «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը: Այն կոչված է ճշմարտությունը պատմելու 1988-1992թ. իրադարձությունների մասին, որի ընթացքում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը սիստեմատիկաբար ենթարկվել է էթնիկ զտումների ու ցեղասպանության:
Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |