Այսօր Բրյուսովի անվան համալսարանում վրացագիտության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն և վրացերենի լսարան: Այդ կապակցությամբ Երևան է ժամանել Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինը: Կենտրոնի բացման նպատակն է կրթական օջախ դառնալ ՀՀ բուհերում սովորող Վրաստանի հայազգի քաղաքացիների համար: Կենտրոնը հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել վրացական մշակույթը, լեզուն, պատմությունը:

«Կենտրոնի բացումը շատ կարևոր է երկու երկրների համար»,-ասել է Շաշկինը: Ըստ նրա, դա վկայում է առկա բարեկամական հարաբերությունների մասին: Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի նման փոքր երկրի համար նման կենտրոնների բացումը շատ կարևոր է: Վրաստանի կրթության ու գիտության նախարարը շնորհակալություն է հայտնել իր հայ պաշտոնակցին՝ Արմեն Աշոտյանին, այդ գաղափարը նման սեղմ ժամկետում իրագործելու համար: Նա նշել է,որ երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն այս ոլորտում:

Իր հերթին Արմեն Աշոտյանը կարևորել է կենտրոնի բացումը, նշելով, որ համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին շուրջ 20 լեզու ուսանելու, սակայ հարևան երկրի լեզուն չէին կարող ուսումնասիրել:

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը Դմիտրի Շաշկինին պարգևատրեց ԵՊԼՀ մեդալով վերջինիս 75-ամյակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---