ՀՀ կառավարությունում քննարկվել է Անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը

ՀՀ կառավարությունում քննարկվել է Անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարությանը ձևավորել մրցութային հանձնաժողով` Անկախության 20-ամյակի խորհրդանիշի ընտրության մրցույթ անցկացնելու համար:

Ամփոփելով քննարկման ժամանակ հնչեցված գաղափարները և առաջարկությունները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանք սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---