CRRC. Հայաստանի ամենակոռումպացված կառույցը դատախազությունն է10 դեկտեմբերի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում առողջապահության ոլորտն է, որին հետևում է ընտրական համակարգն ու կրթության ոլորտը: Նման տվյալներ է բերել Կովկասի հետազոտական ռեսուրսային կենտրոնի (CRRC) ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը՝ ներկայացնելով 2008-10թթ. Հայաստանում հանրային կարծիքի երեք հարցումների արդյունքները, որ անց է կացրել CRRC-ը USAID-ի «Կոռուպցիայի դեմ գործողությունների մոբիլիզացիա» ծրագրի հետ համատեղ: Հայաստանի ամենակոռումպացված կառույցը հարցման ենթարկվածները համարել են դատախազությունը, դատարանները, ԿԸՀ-ն, պետավտոտեսչությունը, հարկային ծառայությունը: Ըստ ՀՀ բնակչության, ամենաքիչ կոռումպացված կառույցներն են օմբուդսմենի գրասենյակն ու ՀԾԿՀ-ն: ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ «Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում |