Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պատրաստում է Հայլուր լրատվականի նոր տարբերակ` «Հայլուր-Սփյուռք»

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարության աշխատակիցները կլոր սեղան քննարկում ունեցան Հայաստանի Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչներ Աբրահամ Գասպարյանի եւ Լեւոն Սարդարյանի հետ, ովքեր հանդես եկան առաջարկությամբ եւ նախարարության աջակցության ակնկալիքով`հայկական սփյուռքի համար հատուկ նոր լրատվական ծրագիր` «Հայլուր-Սփյուռք» ստեղծելու համար, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ օրական մեկ անգամ`ունենալով նաեւ մեկ կրկնություն:

«Հայլուր-Սփյուռք»-ը կոչված է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապը: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ լինի, հետաքրքիր եւ ունենա բարձր ռեյտինգ: Ունենք թղթակիցներ աշխարհի տասը երկրներում, ինչը կհեշտացնի Սփյուռքի հետ կապը: Սակայն մենք ունենք նաեւ Ձեր նախարարության աջակցության կարիքը վիդիո եւ աուդիո մատերիալի, տեխնիկայի ձեռք բերելու, ինչպես նաեւ ինֆորմացիոն դաշտում նախարարության տվյալների հասանելիության հարցում, քանի որ նախարարությունը մեր լոկոմոտիվն է: Առանց Սփյուռքի նախարարության Հայլուր-Սփյուռքը դժվար կաշխատի»,- դիմելով ՀՀ սփյուռքի նախարարին` ասաց Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչ Աբրահամ Գասպարյանը: Նրա խոսքով, լրատվական ծրագրի առաջին թողարկումը կկայանա մարտի 14-ին, որի տեւողությունը կլինի երեսուն րոպե:

Նախարարը, իր հերթին ողջունելով ծրագիրը, ասաց. «Մեր խնդիրը եւ նպատակը Ձեզ ամեն ինչով աջակցելն է , որովհետեւ առաջին հերթին ծրագիրը պետական քաղաքականությունը Սփյուռք հասցնելու միջոց է, բացի այդ Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդելու լավ գործիք»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---