Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Կանանց ռեսուրս» կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան: Միջոցառման նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել «ֆեմինիզմ» հասկացությանը: Ակցիայի մասնակիցները երթ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, որի ընթացքում անցորդներին փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թռուցիկներ էին բաժանում:

Ֆեմինիզմը հասարակական-քաղաքական շարժում է, որի նպատակը կանանց քաղաքացիական լիարժեք իրավունքների տրամադրումն է: Լայն իմաստով դա ձգտում է դեպի կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը հասարակության բոլոր ոլորտներում, նեղ իմաստով` կանանց շարժում, որի նպատակը կանանց խտրականության վերացումն է և տղամարդկանց հետ նրանց իրավունքների հավասարեցումը:

Մայրիշխանությունը հասարակության այնպիսի ձև է, որում առաջատար դերը պատկանում է կանանց, հատկապես այդ հասարակության ընտանիքի մայրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---