Կարեն Կարապետյան. Շքամուտքը պետք է մաքուր լինի, վերելակը աշխատի, աղբահանությունը ժամանակին կատարվի

Կարեն Կարապետյան. Շքամուտքը պետք է մաքուր լինի, վերելակը աշխատի, աղբահանությունը ժամանակին կատարվի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի համար միջավայրը պետք է գրավիչ և հարմարավետ լինի, այսինքն` պետք է ապահովվեն կենցաղային տարրական պայմանները, շեշտել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ. «Երբ մարդ տնից դուրս է գալիս, նրա շքամուտքը պետք է մաքուր լինի, վերելակը աշխատի, աղբահանությունը կազմակերպված լինի, բակը` բարեկարգ, տրանսպորտի կանգառում խնդիրներ չունենա: Այսինքն` բնակչի նվազագույն կենցաղային պայմանների ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է»>,- նշել է Կարեն Կարապետյանը: Խնդիրն ունի համալիր միջոցառումների կազմակերպման պահանջ, և քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր այս ուղղություններով արդեն քայլեր են ձեռնարկվում: Մասնավորապես, մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հանձնարարվել էր ներկայացնել հայեցակարգ և ֆինանսական մոտավոր գնահատական` ներդրումների հետ կապված, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---