Քաղաքապետ. Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները տույժի կենթարկվեն

Քաղաքապետ. Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները տույժի կենթարկվեն

PanARMENIAN.Net - Անդրադառնալով Երևանի կանաչապատման խնդրին` Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ մայրաքաղաքում այս աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով:

Մեկ անգամ ևս անդրադառնալով սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների կողմից շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը: Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցում` շեշտել է քաղաքապետը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---