«Կոնվերս բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի չհաջողված կողոպուտի հեղինակը ոստիկան է

PanARMENIAN.Net - Պարզվել է, որ «Կոնվերս բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա ավազակային հարձակման հեղինակը ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է: Կողոպուտի փորձի ժամանակ Հակոբյանը մի քանի անգամ կրակել է, սակայն ոտքից վիրավորվել է և վնասազերծվել իրավապահ մարմինների կողմից: Ավելի ուշ Հակոբյանը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ավելի ուշ բանկում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ և դրամով ծրար: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնել են Հայաստանի ոստիկանությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---