«Ես ինքս եմ կերտում իմ ապագան» շարադրությունների մրցույթի հաղթողները գրքեր են ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Կանանց պատմության միամսյակի շրջանակում ԱՄՆ դեսպանի նստավայրում թեյելու էին հրավիրվել «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի տասն աշակերտուհիները և Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ, ովքեր եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները: Դեսպան Մարի Յովանովիչը հաղթողներին հանձնեց հավաստագրեր և ժամանակից անգլերենի բառարաններ, հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը:

Ավագ դպրոցի աշակերտուհիների շրջանում անցկացված ստեղծագործական շարադրության այս մրցույթը նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Մասնակիցները մեկ էջի սահմաններում ներկայացրել էին ապագայի մասին իրենց տեսլականը: Այս մրցույթի նպատակն էր ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որպեսզի նրանք մտորեն հասարակության մեջ իրենց ունեցած դերի մասին և գիտակցեն առաջնորդող դիրքի հասնելու իրենց ներուժը: Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին` արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձևավորման գործում ունեցել են կանայք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---