Երևան քաղաքի կենտրոնում «Ձերբազատվենք էժանագին դիմակներից» խորագիրը կրող ֆլեշ-մոբ տեղի ունեցավ29 մարտի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում, «Երիտասարդական Աշխարհ» հասարակական կազմակերպությունն իրականացրեց ֆլեշ-մոբ` «Ձերբազատվենք էժանագին դիմակներից» խորագրով: Քաղաքի կենտրոնում` Օպերային հարող փողոցներից, շուրջ 50 երիտասարդներ դիմակներով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտայի սկզբնամաս: Երիտասարդները կրում էին հետևյալ գրություններով դիմակներ` «Ես կեղծ մտավորական եմ», «Ես ծախված ընտրող եմ», «Ես անպիտան բժիշկ եմ», «Ես տուրիստ գցող եմ», «Ես 30 րոպեանոց գովազդ եմ», «Ես գլամուռ եմ», «Ես կեղծ հայրենասեր եմ», «Ես քյառթու եմ» և այլն: Շուրջ 50 նմանատիպ խոսքերով փորձ արվեց ցույց տալ հասարակության մեջ առկա էժանագին բարքերը և վնասակար սովորությունները: Վերջում երիտասարդներն այրեցին բոլոր դիմակները` ի նշան այն բանի, որ անհրաժեշտ է ձերբազատվել նման կեղծ և վնասակար դիմակներից և նպաստել հասարակության բարեփոխմանը, հաղորդում է ԵԱՀԿ լրատվական բաժինը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |