Հայաստանում չի կարելի բարձրահարկ շենքեր կառուցել, հայտարարում է փորձագետը

Հայաստանում չի կարելի բարձրահարկ շենքեր կառուցել, հայտարարում է փորձագետը

PanARMENIAN.Net - Երևանի նորակառույցները սեյմակայունության տեսակետից, անշուշտ, բավականին որակյալ են: Այդ մասին Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի «Սեյսմակայուն շինարարություն՝ առասպել թե իրականություն» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնիի գեոֆիզիկայի դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը՝ գնահատելով շենքերի սեյսմակայունության մակարդակը Երևանում: Սակայն, նա նշել է, որ կտրականապես դեմ է բարձրահարկ շենքերին, անկախ նրանից որակով են դրանք կառուցված թե՝ոչ: Փորձագետը նշել է, որ պատմությունը ցույց է տալիս, որ ամենակայուն շենքերը կարող են քանդվել երկրաշարժից: «Հայաստանում պետք է լինեն առավելագույնը 3-4-հարկանի շենքեր, քանի որ երկրի ողջ տարածքը սեյսմավտանգ է»,-ասել է Հախվերդյանը:

Նա նշել է, որ հարկավոր է նաև ամրացնել հին շենքերը: «Մենք ոչ ժամանակ, ոչ ֆինանսական միջոցներ ունենք քանդելու համար Երևանի հին տներն ու նրանց տեղում նորերը կառուցելու համար»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---