Սեյրան Օհանյան. Արցախյան հաղթանակները չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունը

Սեյրան Օհանյան. Արցախյան հաղթանակները չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 31-ին Աբովյան քաղաքի Նիկոլայ Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Նիկոլայ Վանյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը: Մենք այսօր մեծագույն պարտավորվածություն ունենք պահպանել նրանց արյամբ ձեռքբերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը»:

Դպրոցի բակում Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացման կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է. «Կիսանդրու բացումով մենք ռազմահայրենասիրական բաց դասարան ենք ստեղծում դպրոցի մուտքի առջև, քանզի այն աշակերտական տարբեր սերունդների է փոխանցելու արցախյան ազատամարտի հերոսական դասերը»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---