Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին31 մարտի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց ԱՄՆ դեսպանության լոգոյի համար հայտարարված մրցույթը: Ներկայացված 22 առաջարկներից լավագույնը ճանաչվեց Գրիգորի Էյրամջյանի մշակած լոգոն, որն այսուհետ կդառնա սոցիալական ցանցերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նոր դեմքը, հաղորդվում է դեսպանության պաշտոնական կայքէջում: Մրցույթին մասնակցել կարող էին բոլորը և յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ ներկայացնել միայն մեկ առաջարկ: Մարտի 18-ին ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տեղադրվեցին ստացված բոլոր առաջարկները և էջի այցելուների քվեարկության` “like”-երի ու մեկնաբանությունների հիման վրա ընտրվեցին տասը լավագույնները, ապա դեսպան Յովանովիչը այդ տասը լոգոներից ընտրեց հաղթողներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Մենք տպավորված ենք Ձեր մտքի սլացքով ու ոգևորությամբ, որի շնորհիվ այս մրցույթը շատ հետաքրքիր անցավ». ասաց դեսպան Յովանովիչը: Ընտրվել են նաև երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած լոգոները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |