Չինաստանի Քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը պարգևատրվել է Բրյուսովի անվան համալսարանի մեդալով11 ապրիլի 2011 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ԵՊԼՀ-ում Կոնֆուցիոսի անվան ինստիտուտի գործունեության երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, Չանչունի այցը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: «Հինգ տարվա ընթացքում չինարենը մեր համալսարանում դասավանդվել է որպես երկրորդ օտար լեզու, իսկ շուտով այն կդասավանդվի որպես առաջին օտար»,- ասաց Զոլյանը: Սուրեն Զոլյանը նաև Լի Չանչունին պարգևատրեց ԵՊԼՀ ոսկե մեդալով: Միջոցառումը համերգային ծրագրով էր ուղեկցվում: Միջոցառումից հետո կայացավ Կոնֆուցիոսի կիսանդրիի հանդիսավոր բացումը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |