Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջազգային գիտաժողովը

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Աշխարհի լեզվական պատկերը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի բացումը:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոզելեկը:

«Այսօր շատ երկրների համար գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար է պահպանել լեզուն սեփական երկրի տարածքում: Մենք խնդիր ենք դրել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև շատ այլ երկրներում պահպանել մեր լեզուն և նրա ավանդույթները: Ֆրանսերենը մի լեզու է, որը հաճախ կիրառվում է քաղաքական և մշակութային վերնախավի շրջանակներում»,-գիտաժողովի ժամանակ ասաց Ռենոն:

Գիտաժողովին մասնակցում են ԵՊԼՀ դասախոսներ, Ֆրանսիայի մի քանի համալսարանների, Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» համալսարանի, Շվեյցարիայի Քոլեջ Գրանդսոնի և Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչներ:

Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև ապրիլի 13-ը: Գիտաժողովի ընթացքում շոշափվելու են լեզվական ինքնության, լեզվական պատկերի հարցեր, կարվեն թարգմանչական վերլուծություններ, տեղի կունենա միջմշակութային երկխոսություն լեզվի միջոցով և այլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---