Կարեն Անդրեասյանը հասարակայնությանը կոչ է անում չխանգարել օմբուդսմենի աշխատանքին

Կարեն Անդրեասյանը հասարակայնությանը կոչ է անում չխանգարել օմբուդսմենի աշխատանքին

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանում կայացավ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջին մամլո ասուլիսն այդ պաշտոնում նշանակվելու օրից ի վեր: Մամլո ասուլիսի ընթացքում Անդրեասյանը ներկայացրեց այն պետական կառույցները, որոնցից մարդու իրավունքների խախտման դեպքում ՀՀ օմբուդսմենի գրասենյակը կկարողանա պաշտպանել երկրի քաղաքացիներին: Նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել մարդկանց մարդու իրավունքների խախտման դեպքում կառավարությանն առընթեր պետական կադաստրում, դատախազությունում, զինված ուժերում, ոստիկանությունում, ինչպես նաև այլ պետական մարմիններում:

Ընդ որում, Կարեն Անդրեասյանը հայկական լրատվամիջոցներին կոչ արեց այդ հարցում օգնել օմբուդսմենի գրասենյակին: «Սակայն, եթե դուք չեք կարող օգնել, ապա խնդրում եմ չխանգարել, մի' ոչնչացրեք օմբուդսմենի գրասենյակը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա:

4  26.04.11 - Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---