Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից

PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա, գրասենյակը կարող է պաշտպանել մարդկանց միայն պետական կառույցներից, իսկ պատգամավորը «պետական կառույց չէ»: Սակայն, նա նշել է, որ եթե լրագրողները դժգոհ լինեն դատարանի աշխատանքից, կարող են դիմել օմբուդսմենի գրասենյակ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նա իրեն մեղավոր չի զգում այն բանի համար, որ հայկական ԶԼՄ-ները տուժեցին «ԶԼՄ-ների մասին» օրենքից, Անդրեասյանն ասել է, որ նա, որպես մասնագետ, առաջարկել է այս օրենքը, սակայն չի մասնակցել ընդունման գործընթացին:

Անդրադառնալով իր հասցեին հաճախակի հնչող քննադատությանը՝ օմբուդսմենն ասել է, որ դա բնական է համարում, քանի որ հանրային ճանաչում ունեցող մարդիկ պետք է հանգիստ վերաբերվեն դրան: Նա ասել է, որ բացասականն այն է, որ քննադատելով օմբուդսմենի գրասենյակը, շատերը ցանկանում են թուլացնել այդ ինստիտուտը:

4  26.04.11 - Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---