Հակառակ իր նախնական մտադրությանը Սերժ Թանկյանը կհանդիպի լրագրողների հետ

Հակառակ իր նախնական մտադրությանը Սերժ Թանկյանը կհանդիպի լրագրողների հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին ամերիկահայ երգիչ և երգահան Սերժ Թանկյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կունենա հանդիպում նվիրված իր քաղաքացիական-հասարակական գործունեությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Սերժ Թանկյանի երևանյան համերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառուների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը։

Վերջերս Մարիամ Մովսիսյանը հայտնել էր, որ Սերժ Թանկյանը ասուլիսի փոխարեն հանդես կգա այլ ձևաչափով, քանի որ ընդհանրապես Թանկյանն իր շրջագայությունների ընթացքում հազվադեպ է ասուլիսներ տալիս: Այժմ Թանկյանը ընդունել է քաղաքացիական-հասարակական գործունեության թեմայով հանդիպման առաջարկը:

Հանդիպումը կտևի 1 ժամ, որի ընթացքում լրագրողները կարող են երգչին դիմել նրա քաղաքացիական-հասարակական գործունեության հետ կապված հարցերով։ Թանկյանը բարձրաձայնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, ցեղասպանությունների ճանաչումը, բնության պահպանությունը և կենդանիների շահերի պաշտպանությունը։

Հանդիպումը կազմակերպել են «Կանաչաստան» ՀԿ-ն և Սիվիլիթաս հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ։

Սերժ Թանկյանն օգոստոսի 14-ին մենահամերգով հանդես կգա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումների շրջանակում։ Համերգը կանցկացվի Թումոյի բակում՝ բացօթյա և անվճար:

Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում:

11  Սերժ Թանկյան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---