Մատենադարանում նշվեց Մայրենի լեզվի օրը

Մատենադարանում նշվեց Մայրենի լեզվի օրը

PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 21-ին Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում տեղի ունեցավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք: «Մենք կարող ենք, իհարկե առօրեական լեզվով խոսել, սակայն պաշտոնական և լրատվական լեզուն պետք է լինի միայն գրական հայերենը: Իսկ ամեն մի սխալ, ամեն մի վրիպում ընկալվում որպես ճշմարտություն և տարածվում է հատկապես երիտասարդների միջավայրում», լրագրողների հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառումը մեկնարկեց Մ. Մաշտոցի արձանին ծաղիկներ դնելով: Միջոցառմանը ելույթ ունեացան արվեստի տարբեր գործիչներ, մանկական «Գեղարդ» և «Ծաղկազարդ» երգչախմբերը, ասմունքերցին ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ելույթ ունեցավ սփյուռքահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը և այլն: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2005թ. Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ (հանձնաժողովի նախագահ` Հրանուշ Հակոբյան) փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:

Օրը կոչված է նպաստելու մեսրոպատառ մայրենիի հետ կապված խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհների ուղենշմանը, ինչպես նաև Հայրենիքում և Սփյուռքի համայնքներում Մաշտոցին և հայ գրականության ու մշակույթի երախտավորներին նվիրված ամենաբազմազան միջոցառումների կազմակերպման շնորհիվ երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչմանը:

6  21.02.12 - Մատենադարանում կայացավ Մայրենի լեզվի օրվան նվիրված արարողություն
Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Partner news