Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 41 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղըՀայաստանի ըմբիշների, մարզիկների և երկրպագուների համար գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա Ստամբուլում սեպտեմբերին Ողջ մարզական աշխարհը մարտի 28-ից ապրիլի 3-ը հետևում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որն այս անգամ տեղի է ունեցել գերմանական Դորտմունդ քաղաքում: Ազատ ոճի և հունահռոմեական ոճի առաջնությունում մասնակցում էին 686 ըմբիշներ 43 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին մարզիկներ բոլոր 7 քաշային կարգերում: 9 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանյան ըմբիշները, որոնք հանդես էին գալիս մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում, մնացին առանց մեդալների: Միհրան Ջաբուրյանը (55կգ) երկու մենամարտ անցկացրեց և 1/4 եզրափակչում դուրս մնացած հետագա պայքարից: Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) պարտություն կրեց 1/8 եզրափակչում` առաջին իսկ մենամարտում: Ռուսլան Բասիևը (120կգ) նույնպես չկարողացավ շարունակել պայքարը և լքեց առաջնությունը 1/8 եզրափակչում: Հայաստանի ազատ ոճայինների հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդամենը մեկ մեդալ նվաճեց: Արծաթե մեդալակիր դարձավ Մուսա Մուրտազալիևը (74կգ): Նրա շնորհիվ Հայաստանի հավաքականը հավաքեց 17 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց 11-րդ տեղը: Հերթական անգամ իր հնարավորությունները փայլուն կերպով ցուցադրեց Հայաստանի տիտղոսակիր մարզիկներից մեկը` Ռոման Ամոյանը (55 ք/կ), որն իր հաշվին ունի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներ: Նա առանց խնդիրների հաղթեց բոլոր մրցակիցներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պետք է նշել, որ Ամոյանն առաջնության միակ ըմբիշն է եղել, որը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ է տարել` մրցակցին չզիջելով ոչ մի միավոր: Մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ), որը երիտասարդների շարքում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող է: Ալեքսանյանը հաղթանակ է տարել բոլոր մարտերում և դուրս եկել եզրափակիչ: Բայց այստեղ երիտասարդ մարզիկին փորձը չի բավականացրել և նա երկու փուլերում զիջել է Տիմոֆեյ Ձեինչենկային (Բելառուս)` նվաճելով արծաթե մեդալ: Իհարկե, ըմբշամարտի բոլոր սիրահարները Յուրի Պատրիկեևից ակնկալում էին ոսկե մեդալ, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը բազմիցս ցույցադրել է իր ուժը տարբեր առաջնություններում: Սակայն նա զիջեց մրցակցին միայն կիսաեզրափակիչում և այս անգամ նվաճեց բրոնզե մեդալ: Երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Շահինյանը: Նա հատկապես լավ դրսևորեց իրեն բրոնզի համար պայքարում և հաղթեց գերմանացի Յան Ֆիշերին, որին պաշտպանում էր ողջ դահլիճը: Այս մեդալների շնորհիվ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաքեց 41 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը: Ոչ երկար դադարից հետո հավաքականները սկսելու են ուսումնամարզական հավաքները և մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարարի: Բայց, գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և այնտեղ խաղարկվելու են 2012-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |