Արայիկ Բաղդադյան.

Ինձ չի հաջողվել մասնակցել Օլիմպիադայի, ու ցանկանում եմ, որ սաներս այնտեղ իրեց խոսքն ասեն

7 հուլիսի 2012
Արայիկ Բաղդադյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես է գալու երեք քաշային կարգերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հույս ունի, որ 3 մարզիկներին էլ կհաջողվի մեդալ նվաճել: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նա խոսել է մարզչական աշխատանքի դժվարությունների և մարզիչ-մարզիկ փոխհարաբերությունների մասին:

Հաջիմուրադ Նուռմագոմեդով.

Փողն ինձ չի հետաքրքրում, ես ցանկանում եմ կայանալ որպես լավ մարզիկ

6 հուլիսի 2012
Հաջիմուրադ Նուռմագոմեդով
Հաջիմուրադ Նուռմագոմեդովը հույս ունի, որ հուսախաբ չի անի ըմբշամարտի հայ սիրահարներին ու կկարողանա Օլիմպիական խաղերում լավ ելույթ ունենալ: PanARMENIAN.Net-ին ըմբիշը պատմել է, թե ինչու է շնորհակալ հայերին, ինչ նմանություններ կան Երևանի ու Մախաչկալայի միջև, թե ում հետ են շփոթում իրեն և ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

Արա Խաչատրյան.

Ծանրամարտի շնորհիվ ես ծանոթացել եմ կնոջս հետ, ու հիմա մենք արդեն երկու երեխա ունենք

5 հուլիսի 2012
Արա Խաչատրյան
Ծանրորդ Արա Խաչատրյանը երկրոդ անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ և պարզել, թե ինչ է տվել ծանրամարտն իրեն, ինչու չի կարողանում միջազգային մրցաշարերում նվաճել ոսկե մեդալ և ինչ խորհուրդ է տվել Աշոտ Մխիթարյանն իրեն, որը մինչև այսօր հիշում է:

Յուրի Պատրիկեև.

Սկսել եմ ըմբշամարտով զբաղվել, որպեսզի բոլորից ուժեղ լինեմ

5 հուլիսի 2012
Յուրի Պատրիկեև
Յուրի Պատրիկեևն իր երկրորդ Օլիմպիական խաղերին մեկնում է չեմպիոն դառնալու հստակ մտադրությամբ: Նա հույս ունի, որ այս անգամ ոչինչ չի խանգարի Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճելուն: PanARMENIAN.Net-ին նա պատմել է, թե ինչու չհաջողվեց Պեկինից վերադառնալ ոսկե մեդալով, ինչպես է ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը և թե ինչպես է առաջարկություն արել իր կնոջը: Նա խոսել է նաև հայերեն լեզվի դժվարության ու հունահռոմեական ըմբշամարտի առանձնահատկությունների մասին:

Մելինե Դալուզյան.

Առաջնությունների ժամանակ հաղթանակի ցանկությունն է ինձ հաղթում

4 հուլիսի 2012
Մելինե Դալուզյան
Հայաստանի ամենահայտնի ծանրորդուհիներից է Մելինե Դալուզյանը, որը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ նվաճել է բազմաթիվ մեդալներ: PanARMENIAN.Net-ն այս անգամ զրուցել է Մելինեի հետ, ով խոսել է ծանրամարտի դժվարությունների, իր կամային հատկությունների ու Հայաստանի Օլիմպիական հավաքականի ներուժի մասին:

Արմեն Նազարյան.

Եթե մեզանից մեկը մեդալ է նվաճում` այն բոլորինս է

4 հուլիսի 2012
Արմեն Նազարյան
Ձյուդոյի Եվրոպայի հայ առաջին չեմպիոն Արմեն Նազարյանի համար այս Օլիմպիական խաղերը կլինեն երրորդը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու չէր ծնողներին տեղյակ պահել, որ ձյուդո է պարապում, ինչու է փոխել քաշային կարգը և ինչ պետք է անի, որպեսզի կարողանա նվաճել Օլիմպիական մեդալ:

Անահիտ Բարսեղյան.

Երբ ես չեմ մարզվում, կարծես կյանքս թերի լինի

3 հուլիսի 2012
Անահիտ Բարսեղյան
18-ամյա լողորդուհի Անահիտ Բարսեղյանը Հայաստանի Օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ անդամն է: Նա PanARMENIAN.Net-ին պատմել է իր մարզական սպասումների, Հայաստանում լողի դժվարությունների, այն մասին, թե ինչպես է տրամադրում իրեն մրցումներից առաջ և ինչ է մաղթում հայ օլիմպիականներին:

Արթուր Ալեքսանյան.

Հպարտանում եմ, որ նաև իմ շնորհիվ Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհում

3 հուլիսի 2012
Արթուր Ալեքսանյան
21-ամյա Արթուր Ալեքսանյանի համար 2012 թվականի Օլիմպիական խաղերն առաջինն են լինելու և նա մեկնելու է Լոնդոն` ոսկե մեդալով վերադառնալու համար: PanARMENIAN.Net-ին Ալեքսանյանը պատմել է իր հաջողության գաղտնիքի, երազանքների, երկրպագուների հետ փոխհարաբերությունների, ֆուտբոլային նախասիրությունների և մարզիկի կյանքի դժվարությունների մասին:

Միհրան Ջաբուրյան.

Փոքր ժամանակ ընկերներով հեռուստացույցով հետևում էինք Օլիմպիական խաղերին ու երազում, թե երբ ենք մենք էլ մասնակցելու դրանց

2 հուլիսի 2012
Միհրան  Ջաբուրյան
Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Ստամբուլում նախորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ: Միհրանը PanARMENIAN.Net-ին պատմել է սպորտում իր առաջին քայլերի մասին, թե ում և ինչու է նվիրում իր հաղթանակները, մրցումից առաջ պարտադիր ուր է գնում և ինչպես է հաղթահարում իր առջև ծառացած դժվարությունները:

Ադրիան Կրիատոռու.

Հայ ձյուդոիստները շատ լավ են մարտնչում, բայց տեխնիկապես զարգանալու կարիք ունեն

30 հունիսի 2012
Ադրիան Կրիատոռու
Հայաստանի ձյուդոյի հավաքականը ղեկավարում է ռումինացի մասնագետ Ադրիան Կրիատոռուն: Մարզիչը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հարմարվել հայկական միջավայրին, ինչպես է համագործակցում հայ գործընկերների հետ և ինչ սպասումներով է մեկնում Լոնդոն:
---