Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն24 ապրիլի 2014 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, հայոց եռագույնը ծածանվել է նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը չուներ հավասարը և հռչակվել էաշխարհի չեմպիոն: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակիչ մենամարտում Անուշի մրցակիցը իտալուհի Իռմա Տեստան էր, որը բավականին բարձրահասակ էր և ավելի քան 20 սանտիմետրով գերազանցում էր հայ մարզուհուն: Այնուհանդերձ մեր բռնցքամարտիկը ճիշտ մարտավարության շնորհիվ զրոյացրել է մրցակցի ֆիզիկական առավելությունը և դարձել բռնցքամարտի առաջին հայ աշխարհի չեմպիոնուհին: Աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկն արժանացել էր բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բուլղարիայից Հայաստան կժամանի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի ժամանակով 01:30-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |