13-ամյա Սամվել Սևյանը` ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր

13-ամյա Սամվել Սևյանը` ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր

PanARMENIAN.Net - Վաշինգթոնում ավարտված օփեն մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից, 13-ամյա Սամուել Սևյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և լրացրել գրոսմայստերի իր վերջին՝ 3-րդ նորման: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Ազարովը, որը վաստակել է 7.5 միավոր:

Սևյանն ամենաերիտասարդ հայն է, որը գրոսմայստեր է դառնում ընդամենը 13 տարեկանում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Համեմատության համար նշենք, որ Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19:

Սամվել Սևյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 26-ին Քորնինգում, Նյու Յորք: Սամվելը շախմատ է խաղում հինգ տարեկանից, օրական տախտակի մոտ է անցկացնում առնվազն երկու ժամ: Տանը նրան օգնում է հայրը` Արմեն Սևյանը, իսկ ինտերնետի միջոցով մարզում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մատիկոզյանը:

Արդեն 9 տարեկանում Սան Ֆրանցիսկոյում կայացած մրցումների արդյունքում ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի կողմից Սամվել Սևյանն արժանացել է վարպետի կոչման: ԱՄՆ-ում այդ կոչումը ստանալու համար անհրաժեշտ է անհատական վարկանիշը հասցնել 2200-ի: Սևյանի վարկանիշն այդ պահին 2210 էր: Սևյանը նախկին ռեկորդակիր, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Նիկոլաս Նիպից 11 օր մեծ է:

Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում իր տարիքային խմբում Սամվել Սևյանն ունի ամենաբարձր ցուցանիշը:

Photo: Connie Grosch
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---