Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի մրցաշարում

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Դահուկավազորդ, Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյաննառաջին տեղն է գրավել Ֆինլանդիայի Լապինլախտիի մրցաշարում ազատ ոճով 10 կմ մրցաձևում:

Միքայելյանը հաղթող է դարձել 8 երկրից 97 մարզիկի շարքում: Այժմ նա մարզվում է՝ պատրաստվելով երիտասարդական (մինչև 23 տարեկանների) աշխարհի առաջնությանը, որը կանցնի Ալմաթիում փետրվարին, հայտնում է Asbarez-ը:

2010-ին դառնալով Հայաստանի չեմպիոն, Միքայելյանը իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը Վանքուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում, որտեղ ազատ ոճով 15 կմ դահուկավազքում զբաղեցրեց 70-րդ տեղը: 2011-ի օգոստոսին նորվեգական Էուրե քաղաքում Միքայելյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: 17 կմ ազատ ոճով մրցավազքում Սերգեյը լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 35 րոպե 18 վայրկյան և գրավեց առաջին տեղը, իսկ 10,8 կմ եզրագծին հասավ երրորդը և արժանացավ բրոնզե պարգևին:

Սոչիի Օլիմպիադայում դասական ոճով 15 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը 87 մասնակիցների շարքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---