Նավասպորտի ռուսաստանցի մարզիկ Մարիամ Սեխպոսյանը՝ International Youth Cup-ի ոսկե մեդալակիր 8 հունիսի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Մարիամ Սեխպոսյանը ոսկե մեդալ է նվաճել պատանեկան նավասպորտի էլիտայի միջազգային մրցումներում։ Դրանք ընթացել են Բրեստում` Ֆրանսիայի հավաքականի օլիմպիական բազայում, գրում է Newsarmenia-ն` հղում անելով ՌԻԱ Նովոստի գործակալությանը: Մրցումներին մասնակցել են 20-ական ուժեղագույն պատանիներ Ֆրանսիայից, Իտալիայից և Ռուսաստանից, մրցումները կայացել են Լազեր ռադիալ, 420-րդ, 29-րդ նախաօլիմպիական պատանեկան կարգերում և վինդսերֆինգ RS:X կարգում։ Ռեգատայի արդյունքով` Ռուսաստանն ունի մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Աղջիկների թվում ոսկին նվաճել է Մարիամ Սեխպոսյանը RS:X վինդսերֆինգի կարգում, բրոնզե մեդալ 420 կարգում նվաճել են Սաշա Լեպինան և Մաշա Նովոդերժկինան, իսկ Լազեր-ռադիալ կարգում` Ալիսա Ֆրանիկը։ Ռուսական թիմը զբաղեցրել է նաև երկրորդ տեղը թիմային մրցումներում։ «Սա իմ առաջին ոսկե մեդալն է RS: X կարգում, և ես շատ երջանիկ եմ»,– ասել է Մարիամը։ 2014-ին պատանեկան նավասպորտի Միջազգային գավաթը (International Youth Cup) տեղի է ունեցել Իտալիայում և Ռուսաստանում, այս տարի` Ֆրանսիայում, և սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին սպասվում է ռեգատա Իտալիայում։ Հաջորդ տարի կլինեն փուլեր Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Պատանեկան գավաթն ընդգրկված է ԻՍԱՖ–ի և Եվրո ՍԱՖ–ի օրացույցում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է |