Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ չեմպիոն 7 հոկտեմբերի 2015 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդների (Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը: Հայ մարզուհին երկամարտի 194 կգ (88+106) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել՝ իր հիմնական մրցակցին` Ուկրաինաին ներկայացնող Վերոնիկա Իվասյուկին գերազանցելով մեկ կիլոգրամով. 193 կգ (89+104), հայտնում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան: Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Բայմուլկինան՝ 186կգ (85+101): Լիտվայի Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-10 անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնում է 10 ծանրորդ: Մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում հանդես են գալիս 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանն ու 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Մեդալների համար Սոնայի հիմնական մրցակիցներից է լինելու ռուսաստանաբնակ Անի Սարգսյանը: Տղաների նույն տարիքային խմբում հայաստանը ներկայացնում են Դավիդ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում հանդես են գալիս 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |