2 բրոնզ՝ ընբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

2 բրոնզ՝  ընբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթել է թուրք Սեմիհ Յազիչին և նվաճել բրոնզե մեդալ:

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջել է բուլղարացի Միկյայ Սալին, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժինը::

66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---