Ոսկի, արծաթ և բրոնզ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Ոսկի, արծաթ և բրոնզ՝  մարմնամարզության  աշխարհի գավաթի խաղարկությունից

PanARMENIAN.Net - Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի վերջին օրը՝ մարտի 25-ին, Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը զուգափայտեր վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:

Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:

Նժույգթափում 2016-ի Եվրոպայի չեմպիոն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---