ՀՀ բազկամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ՀՀ բազկամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Առաջնության մրցանակակիրներ դարձել են`

Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ):

Երիտասարդներ (մինչև 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Բազկամարտի 2013-ի ԵԱ-ում Հայաստանը նվաճել էր ինը մեդալ: Իսկ ԵԱ 2012-ին ՀՀ բազմամարտիկները նվաճել էին 7 մեդալ:

Աշոտ Ադամյանը բազկամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն է:

Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---