Երիտասարդական ԵԱ. Սոնա Պողոսյանը՝ մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալակիր

Երիտասարդական ԵԱ. Սոնա Պողոսյանը՝ մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):

Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունիսի 20-ին պայքարի մեջ են մտել հայ մարզիկները:85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+185) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---