Արոնյանը Սենթ Լուիսում առաջատար է արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո

Արոնյանը Սենթ Լուիսում առաջատար է արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո

PanARMENIAN.Net - Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ավարտվել է արագ շախմատի փուլը։

Լևոն Արոնյանը վերջին երեք տուրում՝ հաղթելով Կարյակինին ու Դոմինգեսին և ոչ ոքի խաղալով Նակամուրայի հետ, դարձել է առաջատար փուլի արդյունքներով։

Գարի Կասպարովը վերջին 3 տուրում 2 ոչ ոքի ու մեկ պարտություն է գրանցել՝ զբաղեցնելով 8-10-րդ տեղերը:

Օգոստոսի 17-ին կսկսվի մրցաշարի երկրորդ՝ կայծակնային շախմատի փուլը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---