Սքոուլսը քննադատել է Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» հետ հանդիպմանը

Սքոուլսը քննադատել է Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլի մեկնաբան Փոուլ Սքոուլսը քննադատել է իր համար հարազատ թիմի խաղն ու, մասնավորապես, նաև ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» դեմ:

«Թիմը բավականաչափ լավ չէր խաղում, և Մխիթարյանը բավականաչափ լավ չէր խաղում: Այնուամենայնիվ, նրանք վաստակեցին 3 միավոր և դա կարևոր է»,-ասել է նա BT Sport ալիքի եթերում:

«Բենֆիկայի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով: Միակ գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը:

Մխիթարյանը փոխարինվել է խաղի 90-րդ րոպեին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---