Մխիթարյանը՝ 2017-ի լավագույն փլեյմեյքերների թվում12 դեկտեմբերի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ի լավագույն փլեյմեյքերների ցանկում; Վարկանիշը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը: 20 անվանի ֆուտբոլիստների թվում Մխիթարյանը երեք միավորով կիսում է 16-17-րդ տեղը Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ: 247 միավորով առաջին տեղում է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: 2-րդ հորիզոնականում է իսպանական «Ռեալ Մադրիդի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոնի Քրոոսը, իսկ 3-4-րդ հորիզոնականները կիսում են «Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող և Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Նեյմարը: Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 խաղի է մասնակցել ՄՅՈւ կազմում՝ բոլոր մրցաշարերում, որտեղ 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 28-ամյա հայ ֆուտբոլիստը հայտագրված էր ՄՅՈւ վերջին 7 խաղից միայն մեկում, որտեղ փոխարինման է դուրս եկել: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում ՄՅՈւ-ից Մխիթարյանի տեղափոխվելու մասին: Ընթերցեք նաև.ԶԼՄ. Մխիթարյանը մտադիր է խոսել Մոուրինյոյի հետ ՄՅՈւ-ում իր ապագայի մասին Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |