Հայաստանցի լողորդները 2017-ը եզրափակում են նոր ռեկորդներով

Հայաստանցի լողորդները 2017-ը եզրափակում են նոր ռեկորդներով

PanARMENIAN.Net - Վլադիմիր Սալնիկովի լողի ավանդական միջազգային մրցաշարում, որն անցնում էր Սանկտ Պետերբուրգում, Հայաստանը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Լևոն Խաչատրյանը և Լեոն Վարդանյանը:

Լողորդները հանդես են եկել վերելքով և թարմացրել են ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդները:

Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում 0.25.19 արդյունքով ՀՀ նոր ռեկորդ է սահմանել, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրել է իր անձնական ռեկորդը: Լևոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավել է 50 և 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---