«Արսենալի» նորեկ. Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ18 հուլիսի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լավագույններից մեկը դառնալ ԱՊԼ-ում: Այդպիսի կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նորեկ, պաշտպան Սոկրատիս Պապաստատոպոլուսը: Ըստ հույն ֆուտբոլիստի, Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ, եթե վերականգնի այն մարզավիճակը, որն ուներ, երբ խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, գրում է Evening Standard-ը: Մխիթարյանը 2015-16թթ. խաղաշրջանում 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել գերմանական թիմի կազմում անցկացրած 52 խաղում: «Նա հիանալի է խաղում...Գնդակով, առանց գնդակի, այն, ինչպես է գործակցում թիմի հետ, երբ գրոհի պահեր է ստեղծում՝ դա ուղղակի զարմանալի է: Այն, ինչ նա ցուցադրեց Դորտմունդում իր վերջին խաղաշրջանում, նրան դասեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների շարքին: Կարծում եմ, որ նա կարող է լավագույններից մեկը դառնալ նաև Անգլիական պրեմիեր լիգայում»,-ասել է Սոկրատիսը: Սոկրատիս Պապաստատոպոլուսը Մխիթարյանի հետ 3 խաղաշրջան է անցկացրել Դորտմունդում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |